Երբ քեզ ասում եմ
Վարդան Հակոբյան
Երբ քեզ ասում եմ՝ Սոսե,Չի նշանակում, թե ես Սերոբն եմ,Պարզապես Ուզում եմ, որԱպրի,Սոսեի եւ ՍերոբիՍերը։Այսքանը։Եվ բացի այդ։Ինձ այսքան դժվար վիճակում մի դիր,Ինքս էլ չգիտեմ՝ ինչ եմ ուզում ասել,Երբ քեզ ասում եմ՝ Սոսե...Լեռը դնում եմ բառերիս մեջ,Ծաղիկը դնում եմ բառերիս մեջ,Քարը դնում եմ բառերիս մեջ,Բառերիս միջով հոսում է արյունը,Որով խոտի կանաչն է ողողված,Որով առվի կարկաչն է ողողված,Որով ողողված է դաշտը անեզրականՈՒ հին։Երբ քեզ ասում եմ՝ Սոսե,Քո ետեւից գալիս է դուռը ոսկյաԵվ քայլերդ, ուր էլ գնաս,Քեզ տանում են դեպի ներս,Մեկեն դառնում ես Տաճար աստծո...Եվ քո զույգ կրծքի գմբեթների տակՍիրտդ զանգ է մի,Լեզվակը բարձր, երկնից էլ բարձրԵվ միայն ձեռքն է հասնում աստծո։Երբ քեզ ասում եմ՝ Սոսե,Սոսե,Նշանակում է՝Մարութա սարն եմ ուզում բարձրանալ։