Մի պատուհան լույս
Վարդան Հակոբյան
Մի պատուհան լույս՝ տխրության վրա. -Ինչ անենք, թե որ արեւը կարծր է,Ինչ անենք, թե որ արեւը բարձր է,Ինչ անենք, թե որ արեւի շուրջըԿապույտը թանձր է.Մի պատուհան լույս՝ մենության վրա։Մի հայացք կարոտ՝ օրերի երթում. -Ինքն իրեն, կամաց սիրտը հունցվում է,Ինքն իրեն, կամաց սիրտը հյուծվում է.Ինքն իրեն, կամաց ճեղքվածքում սրտիՍերը հյուսվում է.Մի հայացք կարոտ՝ օրերի հերթում։Քսան դար ճամփա՝ հավերժի խորքում. -Տխրության միջից պահը հոսում է,Մենության միջից պահը խոսում է,Կարոտի միջից - օրերի երթում -Պահը հուզում է.Քսան դար հույսեր՝ հավերժի հոսքում։Մի աչք պարզություն՝ իմ ճամփի վրա. -Յոթ անգամ խաբված, էլի՝ խաբկանքում,Յոթ անգամ փորձված, էլի՝ փորձանքում,Յոթ անգամ խոցված թրից մտերիմ,Էլի՝ խոցվածքում,Յոթ կյանք փորձություն՝ մի կյանքի վրա...