Վիշտը քեզ ունեցավ
Վարդան Հակոբյան
Վիշտը քեզ ունեցավԵվ մութի վրա բացվեցինԱչքեր։Խոսքը չուզեցավ քեզՇուրթին առնի մանրելով։Սիրտս տալիս եմ հավքին,Որ ինձ համար միշտ երգում էր.Թող կտուցովՓորփրի,Հետո թողնի ու թռչի։Մորմոքը ելնում է աչքերսԻ վեր՝Մտնելու երկնքի դռներով,ՈՒր առանց քեզ ու քեզ հետ՝ անունդ -Պահում եմ շուրթերիս մեջՈՒ չեմ թռցնում շուրթերից,Քանզի քաղցր եսԴառնությամբ հանդերձ։Կասես՝ թե գալու լինես։Որ ինձ մոտ լինեմ։Ինձ ոչ ոք հիմա չունի։Ես երգ եմ, որ ընկել է հավքի թեւերիցՈՒ մնացելԱմենաանմատչելի մի ժայռի վրա։Եվ ոչ ոքի պետք չէ։Թող արեւն այրի։Թող անձրեւը ծեծի։Եվ աշխարհում ոչ ոք չի գալու, քանի դեռ դու չես գալու,Եվ ոչ ոքի, ոչ ոքի չի սպասելու, քանի չեմ սպասումԻնքս։ Եվ, ներիր, ինձ ներիր, որ դու այդքան լավն ես։