Մենարան Վարդան Հակոբյան

Եղեգնիկներ

Վարդան Հակոբյան

Ինձ հանդիպելիս դարպասի առաջ Մեր շունը հաչեց բայրոնավարի։ Ս. ԵՍԵՆԻՆՈսկի-ոսկի շողերն ամռան արեգակի՝Եղեգնիկներ-Բեկբեկվել են ջրերի մեջ դանդաղախոս։Իսկ ջրերն անց են կենումՀամբուրելով ոտքը ժայռի,Որին թառած դեռ մնում է տունն իմ պապունց՝Գիշերն ամբողջ իր գլխից վեր բարձր պահած մի վառ աստղ,Ոնց որ՝ պապսԻր լապտերով - Փորձ է անում հեռվից եկած իր նոր հյուրին ճանաչելու,Չի ճանաչում։Օգնության է տատիս կանչում։Եվ մթան մեջ վեր է թռչում իմ տատիկը,«Հարձակվում» է պապիս վրա.- Չե՞ս տեսնում, որ մեր Վարդանի ձենն է, Խաչի...- Բա ասում ես՝ էլ չե՞մ տեսնում։- Բա ասում ես՝ խո՞ւլ եմ, աղջի...Ու ինձ գրկում, լաց է լինում պապս՝ դարձած մի երեխա։Ներս են տանում։Պապունց շունը առաջվա պես չի քսմսվումԻմ ոտքերին.Հաչեր գոնե, խեթ-խեթ մռռար... Դա էլ չարավ.Կա՞ ավելի դառը պատիժ...Ոսկի-ոսկի շողերն ամռան արեգակի՝Եղեգնիկներ - Բռնկվել են, հրդեհվել են իմ կարոտովԵվ ջուրն, ավաղ, զարմանալի ցածր է հոսում։Ժայռի ծերպինՉարքը նստել, իր ոտքերն է տաքացնում։