Երազը թեւ է փնտրում
Վարդան Հակոբյան
Երազը թեւ է փնտրում կապուտակ քո աչքերի մեջ։Տարին երաշտ է եւ առուն ոչ մի նոր երգ-մեղեդիդեռ չի հորինել,հերվա քարեքար թռչող բառերն է ուզում վերհիշել։Չոփը կտուցին՝ քաշը ճյուղեճյուղ ելնում է, ահա,քաշը բարձր է իր բույնը շինում,երաշտն՝ ուրեմն, դեռ ձգվելու է։ Ուզում եմ երգիսբառերը ձգվեն՝ Աստծով հաստված թռիչքների մեջ,անընդհատ փոխվեն,շարժվեն ու շարվեներկնքով անցնող երամի կապույտ կռունկների պես,դրանից սրտիս կարոտը դառնա նախնական ու պարզ,խոսքերս՝ հասնեն,ինչպես երամն է գիշերով հասնում։Քո աչքերի մեջ ամպերի տխուր երամներ կան շատ։Տարին գնում է։Կռունկը, թեւին ձյունի փաթիլ կա, փորձում է չվել մի կրկին անգամ,Թեւը քսվում է աշնանավերջին թեթեւ ծաղկոտված ինչ-որ մի թփի.ձմեռն, ուրեմն՝ խիստ է լինելու։Ծաղկի թռչող թեւ՝ ձյուների միջով։Գիշերվա քիվին՝ կռունկի տաք կանչ. «Ինձ մի կորցրու, ինձ մի կորցրու»։Իսկ իմ տխրության խոնավ երկնքովչվում են, ահա, երկու կռունկներ. այդ քո աչքերն են-երկվորյակները՝ ցավոտ, կապուտակ իմ երազների։