Մենարան Վարդան Հակոբյան

Քո ձայնը շշուկով

Վարդան Հակոբյան

Քո ձայնը շշուկով հասավ ինձ,Քո ձայնում բառեր կան, որ չեն ասվում։Ես ոչինչ չեմ ուզում քեզանից,Ես վաղուց, քեզ վաղուց չեմ հասնում։​Հիշո՞ւմ ես, երկինքը արծաթեՔեզ լուսնի քնաշոր հագցրեց,Դու դարձար ոսկեցոլք մի թիթեռԵվ Աստված աստղերը հանգցրեց։​Ես գտա շուշանը ձյունաթույր՝Ծիլվորած հայացքում Մասիսի,Խավարում ասուպվեց մի համբույր,Դարձած ցավ՝ ցոլանքով երազի։​Անցել է, բայց հոգիս դեռ բարձրանում,Հալվում է ցավի մեջ աստղացոլք։Ինչ Աստված մեկնում է՝ դու վերցրու,Մատաղ է... Դարձի եկ Աստծով։