Մենարան Վարդան Հակոբյան

Ուշացել է կյանքս

Վարդան Հակոբյան

Ուշացել է կյանքս կյանքից,Կյանքում կյանքից ուշացել եմ։Շրջանցել է կյանքը կյանքիս,Կյանքում կյանքս շրջանցել եմ։​Ցավս խորն էր ու անսահման,Սերս ցավից չտարբերվեց.Նվիրվեցի որքան նրան,Նավս այնքան տարուբերվեց։​Ինքդ դատիր վերից, Աստվա՛ծ,Դատաստանը ինքդ արա.Թե այդպես չէ վերուստ հաստված,Ինչո՞ւ եմ դեռ սիրում նրան։​Կյանքում ինձ միշտ շրջանցել եմ,Ինքս ինձնից ուշացել եմ,Ես երազել ամբողջ կյանքում,Կյանքի կողքով լուռ անցել եմ։