Մենարան Վարդան Հակոբյան

Ես ու ծառը

Վարդան Հակոբյան

Հանրախանութ մտա մի օր Սիրո եւ այլ ապրանքների... Ռ. ԴԱՎՈՅԱՆ​Ծառը թռավ լեռան լանջից,Ես նստած եմ ծառի ճյուղին,Սլանում է ծառը հիմա՝Անճանապարհ,Անուղի։​Ես նստած եմ ծառի ճյուղին,Իսկ ստվերս երկրի վրաԼույսն է քամում իր ուղեղի,Որ բարձրագին մի շուկայումՓողով փոխի։​«Քանի է այս տանձի կիլոն»,Տանձի համարՀոնորար չէր ծառը սպասում։«Լավ միրգ, լավ երգ»... Բայց ի՞նչ արած։Սլանում ենք ես ու ծառը՝Անճանապարհ,Անուղի։Ինչ-որ շուն է ներքեւ հաչում,Ինչ-որ ճամփա հիշում է ինձ-Կարոտել են, ինձ են կանչում։ Ես դեռ չեմ գա։Ծառը ինձ պես, իսկ ես՝ ծառի,Իրար մեջ ենքՄենք ներաճում,Իրար ճյուղի նստած՝ թռչում։​Սերը դարձավ չարաշահում՝Փուչ խոսքերի, համբույրների.Լաց է լինում մի խենթ արջուկ,Թավալվում է ցավոտ հողին։Երկնքում էլ երկիրն է նույն-Ամենուրեք ինչ-որ մի բանԾռված է ու չի ուղղվի։​«Չէ, կուղղվի»։ Ծուռը տեսա։Եվ ծառի հետԾուռն այդ պիտի շտկի տողն իմ։Ես մեղմում եմ իմ թռիչքը, բարեկամներ,Ինձ հանգրվան տվեք հողին։​Ծառը թռավ լեռան լանջից,Նստած էի ծառի ճյուղին։ Հազար ողջույն։Փարվում եմ ես հողագնդին,Ու ծառի հետ տնկվում կողին։