Մենարան Վարդան Հակոբյան

Ես ինձ օգնելու եմ

Վարդան Հակոբյան

Ես ինձ օգնելու եմ,Որ խլեմՔեզՄտքերից, խոհերիցՊարսերից, խոկումներից,Վախերից խառնիխուռն...Ու Դնելու եմ քեզԱմենաբարձրԿետումԵրկնքի,Մի աստղի էլ ասեմ՝ԽոսեցնիՔեզ,Զրույցով անի, որ ունքերդՉկիտեսՈւՉկապտեսԱռանց այն էլ խիտ կապույտիդ մեջ։Հետո,Շատ հետո,Չգիտեմ քանի դար կամ վայրկյան հետո,Գալու եմ...Ու դու, ինձ տեսնելով,ՔոԹաքցրած արցունքների միջիցԾիծաղելու եսԲարձրաձայն ու անվախ,ՏիեզերքըԼցնելու ես քո աստղային քրքիջիԵլեւէջներովՈւԸնկնելու ես ետ տարած թեւերիս մեջ։ՏիեզերքըՃանապարհ է ընկնելու,Որ մեզ տանիԱյնտեղ,Ուր մենք չենք կարող չլինել։ՔիրսըԿանչում է մեզ ամենախորըԿետից բարձրության։Գնացինք։