Իմ սպասման մեջ
Վարդան Հակոբյան
Իմ սպասման մեջ հարցականվել է Մի ամբողջ երկինքԵվ եսԴարձել եմ... չգիտեմ՝ թե ինչ...Ինձ սփոփելդ (նման բան չանես),Նման է Կործանվելուս կամՆույնն է գրեթե։Ինչ լավ է, որ խոսել չգիտես։Ինչ լավ է, որ փոքր ես այդքանԵվ քայլելը նոր պիտի սովորես։Քայլելը չեն սովորեցնում,Ճնճղուկներն, օրինակ,Թռչել սովորում ենՄիայն թռչելով։ Լաց չլինես,Եթե հանկարծ քեզ ոչինչ չասեմ։Դու եղիր միշտ ամենալավը՝Ինքն իր մասին շատ քիչԻմացող։Երեկ մի ձուկ քո անունիցԼողացԵրակներս ի վար - ի վերՈւ ասաց. - Բաց թող ինձ... Խուժա՛ն։