Այլեւս չեմ գա
Վարդան Հակոբյան
«Այլեւս չեմ գա»։Չեմ։Իրավունք ունես։ Եվ ես կփորձեմԻմը դարձնել քո «Չեմ»-ի«Չ»-ն։Ինչո՞ւ չէ։Դու արաժանն եսԾաղկունյաց,Որ ես կուզենայի ունենալԹեկուզ իմ երազների միջից հանած լինեն,Թեկուզ իմ թախիծների միջից հանած լինեն,ՈՒնենալ որպեսՇունչ,Շնչառություն։Խնձորը կտցել է վայրի հավքըՈւ թողելԾառի վրա։Ծառը գնում է։Ծառը նման է քո «Չեմ»-ի մեծատառ«Չ»-ին։Քո «Չեմուչեմի» «Չ»-ն։Այսքանը։Բարեւ։