Մենարան Վարդան Հակոբյան

Ես ճանապարհի վրա եմ

Վարդան Հակոբյան

Ես ճանապարհի վրա եմ ծնվել,եւ դրանից է գուցե, ով գիտե,որ բուրում են մերհանդերն իմ երգում։​Օրը ծնվում է ճամփեքի վրա,սերը ծնվում է ճամփեքի վրա,հույսը ծնվում է ճամփեքի վրա,ելքը ծնվում է ճամփեքի վրա,երգը ծնվում է ճամփեքի վրա,հունը ծնվում է ճամփեքի վրա,տունը ծնվում է ճամփեքի վրա,արփին ծնվում է ճամփեքի վրա,ճամփեքի վրա ծնվում է ճամփան։​Ճամփան միակն է,որ ես միշտ ունեմ,ես միշտ ծնվում եմ ճամփեքի վրա։