Պեղում եմ հողը
Վարդան Հակոբյան
Պեղում եմ հողը ու հողի միջիցհանում եմ ճամփա... Ոտնահետքերը՝տաք կռիվներիցդարձող ձիերի,ինձ պատմում են հին անցք ու դարձերից,ասում՝ իմ նախնիք դեռ իրենց օրումոչ մի ժամանակ չեն լքել դաշտըու չեն ճողոպրել դժվար մարտերից։Պեղում եմ հողը ու հողում, ահա, Որթատունկն է մեր,Նոյի սուրբ ձեռքովհեռավոր մի օրթաղվել է հայոց խստաձյուն հողում,որ զարկերակվի ավիշը կենաց.այս ինչքա՜ն երկար ձմեռը տեւեց,այս ի՜նչ փարթամ են մատերը պահվել։Պեղում եմ հողը ու հողի միջիցհանում եմ մի լույս... Սեգ ճակատից էկաթել Մաշտոցի,երբ նա շրջում էր,դպրոցներ հիմնում հայոց աշխարհում.բողբոջում է այդ լույսը ըղձալի,եւ Գանձասարի զանգը հնչում էերկնի ամենից բարձր գմբեթում։Պեղում եմ հողը ու հողի միջիցհանում եմ ես ինձ... Վեր հառնող տուն եմ՝դժվար դարերիսեգ կամարներով.սիրտս շեմն եմ արել Արցախիեւ ընդառաջ եմ գնում ցավերին,եւ անվախճան է լույսը իմ ներսում։