Մենարան Վարդան Հակոբյան

Երկինքներ

Վարդան Հակոբյան

Ծառը կանգնել է հավքի թռիչքում՝հորիզոններ է ձեւում երազից,կամաց, անշտապ, առանց հիշեցման,երկինքը հավքի թեւերն է մտնում։​Հանկարծ տանում եմ մատս շուրթերիս,շոշափում ցավը չասած բառերիու հուրն առաջին ու տաք համբույրի,որից վառվում է շուրթս մինչ հիմա։​Եվ ես խոսում եմ այժմ նրա հետ,որ գուցե արդեն ինձ մոռացել էու չի էլ կարծում, որ իմ մեջ ինքն է։Երկինքը հավքի թեւին ծաղկում է։​Հավքը ինձ տաներ, ինձ տաներ իր հետ,կբողբոջեի ճյուղին երկնքի.թափուր չմնար թե բույնը ծառին,էլ ինչո՞ւ պիտի նմանվեր վերքի։​Ծառը կանգնել է հավքի թռիչքում,հորիզոններ է ձեւում երազից,կամաց, անշտապ, առանց հիշեցման,երկինքը հավքի թեւերն է մտնում։