Մենարան Վարդան Հակոբյան

Աղբյուր Սերոբ

Վարդան Հակոբյան

Սարը նստել է սեւ մութի վրա գիշերակացի, -Ճամփորդի ներսում ծալեծալ եղած ճամփան թախծում է,Մոսինի կոթը ծաղկում է ափի ցավոտ տաքի մեջ,Սիրտը կանչն ի վեր ելել, գնում է բոցին ընդառաջ,Իմ վերքոտ Սոսե, իմ երգոտ Սոսե, իմ սիրուն Սոսե։​Արեւից առաջ ես միշտ հառնում եմ Նեմրութի վրա, -Ամեն մի քարից աչքեր են ծագում վշտից լայն բացված,Ձոր ու կիրճերում փնտրում են իրար արահետները,Ձաղկված հոգու մեջ դեռ գնդակներ են կաթկթում երգից.Իմ վերքոտ Սոսե, իմ երգոտ Սոսե, իմ անուն Սոսե։​Տարոնի դաշտը ճարակում է սեւ թույնի բոցերում, -Մեկեն երկինքը հանգչեց զառ հավքի բացված թեւի տակ,Պահը թռիչքում արնոտվեց Նեմրութ սարի սուր սայրին,Սակայն եւ մեջքին չոլորվեց ձեռքը՝ վշտից քարացած,Իմ վերքոտ Սոսե, իմ երգոտ Սոսե, իմ անհուն Սոսե։​Արթուն սրտի պես խփում է հողը ու խայտում է տաք, -Լույսի ըղձանքում ձգվում է սիրո ծառը գեղուղեշ,Լեռներն ի շար են՝ սուրբ հրամանքով Սերոբ Աղբյուրի,Ելել մանուկը՝ արեւի դափնին տանում է հորը.Իմ վերքոտ Սոսե, իմ երգոտ Սոսե, իմ սոսե Սոսե։