Պահը արճիճի
Վարդան Հակոբյան
Պահը արճիճի ներսում ծանրացավ. -Ստվերամութը սահում է մի կերպ,Ժպիտը ծաղկի շուրթին չի հասել,Մեկ էլ երբ եմ ես գալու, ո՞վ գիտե.Դու քո արյան մեջ սպանում ես վարդեր։Ծիլը փշրվեց ժայռի երեսին. -Գետերի վրա նստել է գույժը,Գնդակը սիրտ է փնտրում լուսաշատ,Ես չեմ մեռնելու՝ որ քեզ չթողնեմ.Աստղի ցոլանքում հառնում է տունը։Թեւերի վրա՝ կորսված երկինք, -Երազն իրենից հանում է իրեն,Ցողվեց, բայց չընկավ ջրիկը հողի,Ես ժողովում եմ մասունքներդ սուրբ.Եվ անվան խորքում եռեփ է գինին։Զարթնել է կանչը վերադարձի մեջ. -Եկել եմ՝ միայն գնալու համար,Վերակերտվում է տիեզերքը հին,Ես քեզ տանում եմ իմ դեմքի վրա.Հույսը քայլի մեջ գտնում է ուղին։