Կգամ, ասացիր
Վարդան Հակոբյան
Կգամ, ասացիր, մի քիչ էլ մնա, -Փուշը իմ լեզվի ծայրին փափկացավ,Համբույրս խաչ էր՝ քանդակվեց քարին,Հույսը կրծքիս տակ դարձավ մրտենիԵվ տիեզերքը շողաց ցողի մեջ։Քերծվում է օդը խավարի կողին, -Մի ձեն աղեղվեց Տարոնի դաշտում,Երկինքներ ընկան խաս փետուրներից,Կտցահարում է հոգիս մի ուրուԵվ կապույտ հուշի զանգ է անունդ։Սոսեն աչքերում պահում է սրեր, -Թանձրիկ ցավերում մշուշ կա Մուշի,Հայրիկ, եկ քայլենք մեր հին հանդերով,Աչքս դարերի ճամփա է կտրում,Կարոտը սարում անթեղված հուր է։Կգամ, ասացիր, մի քիչ համբերիր, -Հողված կայծակը արմատ է դալար,Թիթեռը թեւեր ձեւեց կրակից,Արեւի դեմքին բացվեց հազար դուռԵվ ցուպի ծայրին արթուն է հեռուն։