Մենարան Վարդան Հակոբյան

Ես ինձ սարերի շուրջառում գտա

Վարդան Հակոբյան

Ես ինձ սարերի շուրջառում գտա. -Օրվա մեջ մտավ մութը անշտապ,Միտքը աճում է մեղվամոր նման,Ասպետություն է խաղում մի թռչնակ՝Օտար թռչնուհու հայացքի առաջ.Ես ինձ օրերի շուրջառում գտա...Ես ինձ օրերի շուրջառում գտա. -Ինչո՞ւ կասկածը չի ելնում աչքառ,Խոսքերը դարձան մաշված չմուշկներ,Պահը՝ շպարված շուրթերի համբույր,Հուշը՝ ծառերին տտիպված բորբոս.Ես ինձ ցավերի շուրջառում գտա։Ես ինձ ցավերի շուրջառում գտա, -Ելնում եմ՝ ժայռը ուսերիս վրա,Հողը խրվում է իմ ոտքերի մեջ,Խավարի խորքից հանում եմ, ահա,Ձեռքերս՝ մաքուր-արշալույսոտված.Ես ինձ ճամփեքի շուրջառում գտա։Ես ինձ ճամփեքի շուրջառում գտա. -Վստահությունը, իմ անվան խոքում,Ինձնից ավելի մեծ է տարիքով,Հույսս զրահ է հագնում կրիայիԵվ ձիուս քայլքում մաշվում են դարեր.Ես ինձ դարերի շուրջառում գտա...