Մենարան Վարդան Հակոբյան

Ուղեւորները

Վարդան Հակոբյան

Ուղեւորները ճամփի վրա են, -Առուն մանկության ձայներ է հուշում,Գմբեթը զանգի ձեւերն է հիշում,Սիրտը հիշում է սերերը գարնան.Ուղեւորները ճամփի վրա են։ՈՒղեւորները ճամփի վրա են, -Դառնության խորքում արմատն է հույսի,Բույրերի շնչում երազն է ծաղկի,Ջրի ակունքում՝ ծարավը օրվա.ՈՒղեւորները ճամփի վրա են։ՈՒղեւորները ճամփի վրա են, -Շանթերի հուրը պարում է դեմքիս,Մորմոքս - հավերժ, վստահելի է՝Ինչպես ոտքի տակ՝ ամրություն հողի,ՈՒղեւորները ճամփի վրա են։Ուղեւորները ճամփի վրա են, -Երկինքն աստղերի միջով է հոսում,Այգը ծաղկում է մթան քողերում,Դարձողների մեջ տեսեք ե՞ս էլ կամ.Ուղեւորները ճամփի վրա են։