Մենարան Վարդան Հակոբյան

Օրորոցվում են

Վարդան Հակոբյան

Օրորոցվում են վայրկյաններն ահա, -Եվ ամեն շյուղի հազար բողբոջ կա,Եվ ամեն երազ հազար աչք ունի,Եվ ամեն մի երգ հավք ունի հազար,Եվ աշխարհը մի մանկապարտեզ է։Օրորոցվում են օրերը, ահա, -Եվ ճյուղ ու ծառ են դառնում շյուղերըԵվ երազները մարմին են առնում,Եվ երգը հավքից թեւեր է վերցնում,Եվ, աստղերն, անշուշտ, աչքահուլունք են։Օրորոցվում են տարիներն ահա, -Եվ ճամփաները ծանրաշարժ, ծեր են,Եվ իսկական են խաղալիքները,Օրորոցագող... Էլ ահ-վախ չկաԵվ անգամ՝ եթե տանում է, տանի...