Մենարան Վարդան Հակոբյան

Ձայնը՝ ցողունի վրա

Վարդան Հակոբյան

Օրը ամպի ծոցը մտավ, -Մտածումը հագավ ծաղիկ,Արահետը կորցրեց իրեն,Թանձրությունից մութը ճաքեց,Եվ լերդացավ առուն հանդում։​Գմբեթներին իջավ երկինք, -Շուրթս մնաց կրծքի խաչին,Սիրտը կաթեց լույսի վրա,Ճամփի ծայրին կանգնեց վանքը,Եվ ցողունին դողաց մի ձայն։​Արթնացում է կանչն Աստծո, -Ճանապարհի վրա լեռն է,Արմատվել է տունն ափի մեջ,Դաշտն աղբյուրի վարգում մնաց,Եվ քո ցավից կերտում եմ ինձ։​Սարին կանգնիր՝ որպես կանթեղ, -Մշուշ չեղնի Մշո դաշտում,Քառսուն ջրիկ բխեն լույսից։Առ բարեւս ձեռքերիդ մեջԵվ ձեռքերդ տուր հավերժին։