Սրտիս մեջ դող կա
Վարդան Հակոբյան
Սրտիս մեջ դող կա՝ ի՞նչ է լինելու, -Հանկարծ չհատվի թելը արտույտի,Որից ամեն օր կախվում է օդում,Քարի չդիպչի ոտքն առավոտի,Սրտիս մեջ դող կա՝ ի՞նչ է լինելու։Տագնապը խորն է հոգիս ակոսում, -Իմ տերեւների դողը թրթռունԱրմատս իմ մեջ գրառում, ասես,ՈՒ ավելի է դիմացկուն դառնում.Տագնապը խորն է հոգիս ակոսում։Ինձ մոտենում է հողմը չորս կողմից,Ես իմ Քիրս սարի արեւին մեռնեմ,Մի սաղարթ անգամ խորշակին չեմ տա՝Քանի գարուն է, քանի ես եմ ես.Ինձ մոտենում է հողմը չորս կողմից։