Մենարան Վարդան Հակոբյան

Քանդակ

Վարդան Հակոբյան

Ինչ-որ տեղ կյանքում քարհատ է մեզնից յուրաքանչյուրը,Մեկն իր հավատի ճամփան է բացում քարը հարթելով,Մեկը մի սրտից քար է վերցնում, վառվում՝ հատնելով,Մեկն էլ ապրում է՝ նախշն իր ձեռքի քարերին տալով.Ինչ-որ տեղ կյանքում քարհատ է մեզնից յուրաքանչյուրը։​Ինձ համար լույսի համ ու հոտ ունի քարերի բույրը,Քարը զոհվածի հուշարձան դառնում, մեզ հետ խոսում էԵվ մայր է քարը, որ զինվոր որդուն դեռ սպասում է, Սուրբ Գանձասար է, տաճար է ու վեմ, կոթող ու սյուն է.Ինչ-որ տեղ կյանքում քարհատ է մեզնից յուրաքանչյուրը։​Ականջ դիր խոսքին... Ոնց է վրխկում այս Քարաղբյուրը,Մատներով շոյիր ջրերը նրա, կնճիռը հարթիր,Քարն էլ ուզում է լինել պատի քար եւ ոչ թե՝ սրտի,Լինել օջախի, զարդի՛ քար լինել, երբեք՝ բախտի.Ինչ-որ տեղ կյանքում քարհատ է մեզնից յուրաքանչյուրը։​Ապրում են մեր մեջ այս հողն ու քարը, այս հուրն ու ջուրը,Թե մենք գնանք էլ, մեր անունից են նրանք մնալու,Մեր ափից առած ջերմությամբ արծիվ դարձած՝ թեւելու,Մեր պղնձաջիղ ձեռքի հնարքով հարատեւելու.Ինչ-որ տեղ կյանքում քարհատ է մեզնից յուրաքանչյուրը։