Մենարան Վարդան Հակոբյան

Ես ամեն վայրկյան մի քիչ ընկնում եմ

Վարդան Հակոբյան

Ես ամեն վայրկյան մի քիչ ընկնում եմ,մի քիչ ընկնում եմ Աստծո աչքից.ափսոս է օդը, որ ես շնչում եմ,ափսոս եք եւ դուք, որ ձեզ նայում եմ,ափսոս է անունը, որ ես կրում եմ,ափսոս է անունդ, որ քեզ կանչում եմ,ափսոս է հողը, որին քայլում եմ,ափսոս է հողը, որտեղ կթաղվեմ,ափսոս է երգը, որ ես գրում եմ,ափսոս է բառը, որ ես երգում եմ,ափսոս է կյանքս, որ դեռ ապրում եմ։Եվ ափսոս է Աստված, որի աչքերիցես ամեն վայրկյան մի քիչ ընկնում եմ։