Հանդերը գնա
Վարդան Հակոբյան
Հանդերը գնա,փնտրիր ամենալավ ծաղիկները,թիթեռնաթեւ,թեթեւ,ալրափոշոտ թերթիկներըհավաքիր,որ ծածկես աչքերս։Քեզ տեսնելու համարինձ վրահազար-հազար աչք կա։Ես այսքանը քեզ եմ ասում։ Եվ արդենդու անում ես այն, ինչ ասացի։Միամի՜տ։Եթե աշխարհում մի աչք էլ մնա,թեկուզ... բողբոջի,նրանով ես էլի քե՜զ կտեսնեմ։