Դիրքեր
Վարդան Հակոբյան
Օրը սպասումից ցամաքած առու է։ Տխրությանտերը պոետն է միայն։ Իր հողի վրա տունունենալն արցախցու կերպ է։ Ուրիշ հողում չմեռնելը՝ նույնպես։Եվ թեպետ մեր պատերազմի տարեգրությունը չի գրվելդեռ, բայց դժոխքը կարող եք կարդալ ցանկացած արցախցուծանր թերթվող հայացքներում։ Ամեն քար՝ բառ է։Ես քեզ սիրում եմ, երկիր, նաեւ նրա համար, որ թեպետ ես Դանթենչեմ, նույնիսկ՝ Նալբանդ Սիմոնը չեմ, ես ես եմ ընդամենը, դու արժանի ես շատավելիին, բայց ինձ սիրում ես ավելի, քան եթե Դանթե լինեի։Մարդիկ, ամբողջ մոլորակով մեկ, վաղուց արդեն ձանձրացել են սպանվելուց,մինչդեռ կյանքն ամենուրեք Շեքսպիրի դրամաներն է բեմ հանում՝պոռնիկների դերը, դառը սարկազմ, վերապահելով հեղինակին։Հողը քարերի քնարերգություն է։ Իսկ մեզ բաժանում է մի փոքրիկպատ, որ շատ է փոքր՝ մեզ բաժանելու համար։ Եվ ինձ մի ասա՝չի կարելի, քանզի իմ «կարելին» միշտ «չի կարելին» է։Երկինքը Մովսեսի հայացքն է իմաստնախոս՝ անկեզ մորենուվրա։ «Հետոն» մշտապես ուշ է լինում, իսկ «հիման» ոչ միշտ՝ժամանակին։ Թեպետ գիտեմ՝ ձայնս չի հասնելու, բայց կանչում եմ։Ամեն միտք ունի իր ետնադուռը՝ տխրության լիուլի հավելումներո՛վ։ Իսկթշնամիները միշտ բացարձակ են, բարեկամները՝ հարաբերական։ Բայցես կորցնելուց չեմ տխրում այնքան, որքան ուրախանում եմ գտնելուց։Օրը սպասումից ցամաքած աչք է։ Տխրության ասպետը երգիչն է միայն։ Ուղղեցեք ժամացույցներն աշխարհի՝պոետների աչքերին նայելով։ Իսկ Մռակածի ունքամեջը դեռ փակ է։