Մաքուր ձեռքեր
Վարդան Հակոբյան
Քարի հետ խոսելիսփորձում եմ հասկանալ քնքշությունը անափ,ջրի հետ հոսելիսապրում եմ հմայանքը արմատի,ծաղկի հետ բացվելիսկշռում եմ լույսը ափիս մեջ,արեւի հետ ծագելիսսիրտս դնում եմ սերմի մեջ ակոսի։Մինչդեռ կողքից նայողին այնպես է թվում,թե իբրեւ ես գրում եմ բանաստեղծություններ։Ես ինչու պիտի «ձեռքերս կեղտոտեմ բանաստեղծությամբ»,թեպետ, ավաղ Հոգին միշտ մեղքով է կայանում։