Աչքախաբություն
Վարդան Հակոբյան
Երբ նայում եմ քեզ՝ ամբողջովին վերածվում եմաչքերի։ Տեսողությանը միայն աչքերը չէ, որ մասնակցում են։(«Անծանոթ մեկը այցելեց իմ հոգին». Ֆ. Մ. Դոստոեւսկի)։Ծառը թվացումն է իմ աչքերի, առավել եւս՝ նրավրա իջած հավքը, առավել եւս՝ հավքի կտուցին թռվռացող երգը,առավել եւս՝ երգի բառերը, առավել եւս՝ բառերի իմաստը։Ես եւս չկամ, եւ եթե ինձ չսիրեիր՝ ես պազրապես չէի լինի, եսքո, գուցե նաեւ այս ծառի աչքերի թվացումն եմ։ Ո՞վէ հասկանում։ Լռության սփոփանքը ծաղկի մեղեդին է։Աչքերդ փակագիր են։ Աչքերդ իմ աչքերիերեւակայությունն են, եւ քո չափ գեղեցիկ լինելԱստված չի տվել ոչ ոքի։ Ամեն զուգադրություն հակադրություն է։Տեսնում եմ այն, ինչ դու փութաջանությամբ թաքցնում եսինձանից, ինչ չես թաքցնում եւ միշտ աչքերիս առաջ է՝չեմ տեսնում։ Կռունկի թեւը սեւոտվել է ամպի միջով անցնելիս։Մինչեւ որ խավարը մեր ներսից չքերենք ինքներս, թեկուզ՝եղունգներով, մեզանից դուրս անվերջ խավար է լինելու, եւբառերի խնկանուն ծաղիկները չեն ընդունելու վայրի մեղուներին։Դու գալիս ես անանուն ծառերի միջով, աղբյուրների վազքըմիանգամից արագանում է եւ ճամփիս ցրված քարերըդառնում եմ գորովանքներ։ Բոլոր հույսերս մարեցին, էլի երգս մնաց հույս...Դու այնպիսին ես, որ թեեւ հասել եմ քեզ, բայց թվում է՝ չեմ հասել ու միշտգալիս եմ դեպի քեզ, եւ մեր բաժանման մեջ դու ավելի անկրկնելի ես։ Ծաղիկների ականջին ինչ որ բան է քչփչում գնչուհու աղջիկը՝ առուն։Երբ նայում եմ քեզ՝ ամբողջովին վերածվում եմ աստղերի, որ,շփոթելով ծաղիկների հետ, պոկել եմ գիշերը՝ ժայռի բարձր քիվերից, քեզ համար։ Իսկ կյանքն աչքախաբություն է։ Անծանոթ մեկը այցելեց...