Մենարան Վարդան Հակոբյան

Մատուցարան

Վարդան Հակոբյան

Ոչ ոք չի զգում իմ զգացածը, ներեցեք ինձ,ոչ ոք չի տեսնում իմ տեսածը, ներեցեք ինձ,ոչ ոք չի ապրում իմ ապրածը։ Իսկ ինչո՞ւ՝ ներել։​Ես հրեշտակ եմ, որովհետեւ իմ մեղքերը բոլորից շատ են ու անսահման,եւ հայրս հայհոյում էր մորս միայն նրա համար,որ անչափ շատ էր սիրում։​Աշխարհի բոլոր մետրաչափերը կեղծում են հաստատ,իսկ Դոստոեւսկու հակակշիռը Դոստոեւսկին է։ Եվորովհետեւ անասելի շատ եմ ուզում, ասում եմ՝ չեմ ուզում։​Արեւմուտքի մեջ սիրում եմ Արեւելքը՝ արեւմտյանացող, բայց եւ,այնուամենայնիվ՝ Արեւելք։ Բացակայությունը սուտ է,իսկ այս ջուրը կոշտ աղջիկը նազանքի մեջ տիեզերական է։​Իմ մեջ ես միշտ կրում եմ աչքաչափը Հայկ նահապետի.-առավել բարձրությունը բարձրություն չէ, բարձրությունն է բարձրությունը,որովհետեւ մեր հյուղակին ոչ մի երկնաքեր չի հասնի...​Այբուբեն, նշանակում է՝ տուն։ Մինչդեռ տունը նրա համար չէ, որչվերադառնան։ Ճիշտ՝ հակառակը։ Ասում են՝ տան գլխավերեւում, երկնքի ամենախորքում,եթե չի ճախրում մորդ հայացքը, էլ ինչ երկինք, ի՞նչ գխավերեւ, ինչ գլուխ։​Թեւերը երկնքի ցանկություն են՝ կախված մեր վտիտ ուսերից։Աշխարհն ինձ համար էրգիր-Ղարաբաղ է եւ... ոչ էրգիր-Ղարաբաղ,ամեն պահի խորքից ելնում է մի ծաղիկ։​Ոչ ոք չի զգում իմ չզգացածը, ներեցեք ինձ,ոչ ոք չի տեսնում իմ չտեսածը, ներեցեք ինձ,ոչ ոք չի ապրում իմ չապրածը։ Իսկ ինչո՞ւ՝ ներել։