Մենարան Վարդան Հակոբյան

Դիմադրական հեռուն

Վարդան Հակոբյան

Մեղուները, ծաղկի մոտ թռչելիս, անցնում են իմ միջով,ինչպես ձուկն է հաղթահարում գետի ջուրը բազմակապույտ։Ահա եւ... ճանապարհներ են՝ քայլերից տաքացած,բայց ոչ մի ճամփորդկանգ չի առնում,որովհետեւ հեռուն, ուր մեկնում ենք, նույնպես դիմադրական է ու... կին,որին հասնելու համար պիտի գնալ միայն հակառակ ուղղությամբ։Ես մշտապես քայլում եմ հերարձակ հորիզոնը պահած թեւերիս վրա՝իմ պահվածքով հիշեցնելով տիեզերքի ամենաբարձր կետումմիայնակ հայտնված Լեռան ողբերգությունը։Ար-ցախ։Սա-սուն։Վան...(Արարատի լանջերից թերթ առ թերթ հավաքեցեք բոլոր ուխտյալների հայացքներըեւ դուք կունենաք մի ամփոփ ու նոր «Աստվածաշունչ», ամեն էջը՝ համբուրված)։