Մենարան Վարդան Հակոբյան

Հղումներ լույսին

Վարդան Հակոբյան

Երազը ճանապարհ ընկավ լուսնից.-եւ վաղ առավոտյան հովը չկարողացավ անցնել այնպես,որ չարթնանանպառավ դաշտի խոտն ու ծաղիկները՝Հովսեփ քեռու կովերը հանդ քշող լուսավոր ուշունցներին ունկնդիր։Եվ բառերը այսբերգներ են ժամանակի մակերեսին,եւ ասվածի մի չնչին մասն է միայն մեզ երեւում,մինչդեռ հայրս խոսում էր միշտ չերեւացող մասերով բառերի։Եվ ոչ ոք մեղավոր չէ, որ թափառական մուրացկան է ամեն մարդ ակամա՝արդարության-բարության-հավատի-սիրո-ազնվության եւ մանրածախ այլ բաների,եւ սատանայի հրեշտակները երկինքը գլորում են իրենց թեւերի վրա։Եվ սուվերեն հայացքները հուշում են, որ կարելի է նայել՝ նաեւ չտեսնելու համար,եւ, մանավանդ, ինձ չի վերաբերում՝ ընթերցում են ինձ, թե չէ,ես գրելով պարզապես կարեւորում եմ մարդկանց, ինչպես ասում են։Եվ աքսորյալ ներկան խիստ խուսափում է անուններ տալուց՝իրենից հեռացնելով մեղավորության ու, առավել եւս, մեղանչումի պահերը,եւ աշխարհն անընդհատ փախչում է իմ աչքերից։Եվ սերը առանց ուղեւորի ընթացող ճանապարհ է. քանի որ ես սուրանկյուն եմ,եւ կլորևկլոր օրերի հետ գլորվելևգնալ չի լինում, միշտ մի անկյունս խրվում է անպատեհ մի տեղ, իսկ Բոնֆուանը հորիզոնվող հեռուներում ջնջում է բառերը, որ կարդացվեն։Երազը ճանապարհ ընկավ լուսնից,եւ քանի որ լույսը ամենից շատ որոնվողն է աշխարհում,սկսած մ.թ.ա., չգիտեմ որ ժամանակներից ու մինչեւ հիմա դեռ նրան ոչ ոք չի հասել,ապա հողմը չի կարողանում տանել աշնան տերեւը, որը ծանրացել է՝ վրան կաթած իմ հակընթաց արցունքից։