Մենարան Վարդան Հակոբյան

Քեոփս բուրգի առեղծվածը

Վարդան Հակոբյան

Ես բացարձակապես չեմ սիրում գնալ ոչ մեկի հետքերով.-եթե բույնը ընդառաջ չգնա հավքին,ապա հավքը որքան էլթեւին տա,բույն չի հասնելու ոչ մի անգամ։​Եթե դաշտը զրնգում է մի հին ու անմաշ երգով,պարզ է՝ հավատը տանու է, եւ ծերացած աղբյուրի արծաթներըակունքի գողթան ծաղիկների մեջ են մնացել՝ վաղնջական ժամանակներից։​Եթե հողմաձյան փետուրները չեն հոգնում թռիչքների մեջ,հասկանալի է՝ ժայռուտները ճախրում են երկնքով,եւ Մասիսները թեպետ միշտ սպիտակ են, բայց սեւ են։​Եթե մարդ չի հիվանդանում՝ ճշմարտությունը չասելուց,կամ չի ստանում, առնվազն, արյան զեղում,ուրեմն, առանց այլեւայլության, անառողջ ենք բոլորս։​Եթե ամեն բառ բացվելիս չի բուրում մաքրությամբ դժվարահասության,​​գիշերաճամփան դառնում է ստվերների անվերծանելի առեղծված՝ Քեոփս բուրգին չհասած,որի ջրով լողացած ծաղիկները չեն թոշնում, իսկ ծերերը՝ ջահելանում են։​Եթե ուզում ես վերցնել Բաբելոնը,Եփրատ գետի հունը փոխիր, նա էլ հո մազանոթ չէ սրտի, որի պայթյունից կարող է Նոյյան հեղեղ առաջանալ։​Եթե քո առագաստները Արցախի լեռներն են՝ պարզված անհանգիստ հորիզոնին,​​Թարթառի ափին հավաքիր Մոցարտին կանխած մեղեդիները՝երկնուղեշ ծառ դարձած սրնգի, որը, հովիվը խրել էր հողի մեջ՝ ջրահարսին գրկելու պահին ...​Ես բացարձակապես հետքերով գնալ չեմ սիրում,եթե նույնիսկ իմը լինեն այդ հետքերը,որովհետեւչեմ ուզում կորցնել իմ հեքիաթը եւ ուզում եմ անպայման հասնել։