Մենարան Վարդան Հակոբյան

Քամու ձիեր

Վարդան Հակոբյան

Ձիեր անցան մտքիս միջով.-մենք ընդամենը մեր հիշողությունն ենք,այսքանը,ոչ ավել, ոչ պակաս։​Անորոշության գիտակցումըդեռ վերջնական փրկություն չէ անորոշությունից՝եթե չես փնտրում։​Երազները միշտ իջնում են այն ծառի սաղարթներին,որի ոտքերըխրված են ամենակուլ խավարի մեջ։Հայտնի չէ աշխարհում եւ ոչ մի աղբյուր,նույնիսկ՝եթե հազար անգամ ջուր ես խմել ակից։​Տխուր է, երբ դուռը բաց է միշտ կրնկի վրաեւ, սակայն, ոչ ոքներս չի մտնում ոչ մի ժամանակ։​Ես միշտ կասկածում եմ հեշտ տրվող բառերի մաքրությանը,մութը չհասցրեց թակարդել եւ անկարեկից ու նվիրազուրկ պահից ինձ խլեց քչփչոցը նարեկյան ռիթմով խշշացող ծառերի։​Իսկ Կռիլովը իզուր է սայլը թողել կարապի, ձկան եւ խեցգետնի հույսին,երբ ղարաբաղյան մի էշմենևմենակ կարող էր այն վաղուց տեղ հասցրած լինել։​Մտքեր անցան մտքիս միջով,նայեցի նրանց ետեւից՝ չճանաչեցի.քամու ձիերի ընթացքն էր գարնանագեղ։