Մենարան Վարդան Հակոբյան

Իրիկնաթախիծ

Վարդան Հակոբյան

Իմ հասցեն իմ վայրկյանն է,իմ վայրկյանը՝իմ հավերժությունը։​Իմ հասցեն իմ աստղն է,իմ աստղը՝իմ հայտնությունը։​Իմ հասցեն իմ ճամփան է,իմ ճամփան՝իմ որոնումը։​Եվ որովհետեւ հեռուն շատ հեռու է,թեպետ եկել ես արդեն,ես դեռ շարունակում եմ քեզ սպասել։Ինձ միշտ փնտրում է այն ծաղկի անունը,որ կուզենար անպայման քեզ նվիրվել։