Մենարան Վարդան Հակոբյան

Դժվար օդ

Վարդան Հակոբյան

Եթե ինձ սիրեիր՝ գարուն կլիներ, ոչ թեաշուն, եւ քամինչէր տանի ծաղկին իջած աչքերը։​Երկինքը երեխայի հոգի է, իսկաստղերընայվելուց չկշտացող աղջիկներ են։​Կարճը, դա հովտով անցած քո երկարճանապարհն է,որին նայում ես արդեն բարձունքից։​Մի վայրկյանում անցնում եմհազարվայրկյանի միջով։ Արյուն տալով։​Մարդը մենավոր է։ Ու, ներեցեք,կասկածելի։Ոչ թշնամիներս են մի բան, ոչ բարեկամներս։​Եվ ճանապարհս որքան վեր է ելնում, ես նույնքան մոտենում եմ իմ խորքերին։