Մենարան Վարդան Հակոբյան

Շրջանցում

Վարդան Հակոբյան

Ճանապարհը, որով գնում ենք, բավականին շեղվել է մեզանից։Տխրությունն իմ բնական վիճակն է։ Անընդմեջ լռություն։ Եվ եթե ծաղիկըմտածեր, թե ինչպես են բացվում, երեւի այդպես էլ չծնվեր երբեւէ։​Մտքերի, ծաղիկների, վրիպակների համակարգ։ Գիշանգղը իջել էօրենքի քիվին եւ կռռում է՝ դեմոկրատիա, եւմոխիրներում աղավնասպիտակ հագածի գույնը ճշտում է անձրեւը։Նմանը թույլ է միշտ։ Եթե ինքը չէ՝ գեղեցիկ չէ։ Արեւըդուրս եկավ, կայծակն ու անձրեւը դադարեցին, խոտը շտկեց մեջքը, որճանապարհ ընկնի մրջյունը՝ անկախ նրանից, թե ուր է գնում։​Ուիթմենը մոռացել է հոմերոսներն ու օրենքները։ Իսկ ես թեեւ ծննդովանձերւին եմ քաշել, բայց մայրս ասում է, որ պապիս հետ մի խնձոր եմ՝ միջից կիսած։ Ահա թե ինչպես եմ ես հայտնաբերել խնձորենին։​Ինչպես էլ կոչենք, այնուամենայնիվ, անունները ոչնչացնում եներեւույթներին, որոնք անհամեմատ ավելին են։ Խոտերը, որ պիտի աճեինդաշտամիջյան այս ճանապարհին, հանգիստ չեն տալիս ոտքերիս։​Ամպերը հեռացած առուների կարոտն են, գորովանքով ու արցունքով կրկինփարվում են սարերին։ Կակաչը երգում է հաճախ, երգը՝ կակաչում, բայցինչու է թվում մեկ-մեկ, թե որ սպիտակ է, ուրեմն՝ սպիտակ է։​Մեր ստվերից դուրս ենք գալիս, երբ ուզում ենք պաշտպանվելարեւից։ Ձայները՝ օդում լողացող ձկներ, երգիր... եւ ոսկե ձկնիկը մոտենում է ափին։ Մի ծառ դառնացել է ներսում՝ անձրեւը դարձյալ շրջանցել է։