Մենարան Վարդան Հակոբյան

Այլասացը

Վարդան Հակոբյան

Ես այլ եմ հիմա...Ե. ՉԱՐԵՆՑ​Ես բոլորովին այլ եմ։ Իմ ուղղությունըաշխարհում գոյություն չունի՝ ոչ միկողմի վրա, եւերբ համբուրեցի լույսը լեռան ճակատին,ճանապարհը ձգվեց անհայտությունից այն կողմ։Բոլորը ինձ ցանկանում են սպանելեզակի մի համերաշխությամբ, որողջունել կարելի էմիայն։​Շիրմաքարերի անտառը պարում է նվագների մեջիրենց մահկանացուն կնքած զուռնաչիների։Մարդիկ չեն գնում,գնում են ճանապարհները։​Ծառը, անձրեւը, քարը, ծաղիկը, հողը, ամենքն էլիրենք չեն (մոռացա շեշտել՝ մարդիկ, մանավանդ)եւ չկա մեր միջեւ ոչ մի զուգորդական,ոչ մի ելք, ոչ մի՝ մեր միջեւ։Ես հակոտնյան եմ բոլորի եւ իմ։​Արհեստավարժ խաբեբաների մանդատներիցպատգամավորականհյուսվել է մի նոր տապան։​Ձանձրույթ է տիեզերական։ Եվ ինչու պիտի ես որեւէմեկը լինեմ, կամ, թեկուզ՝ ես չլինեմ.ոչ մի ժամանակ, ոչ մի տարածությունոչ մի ընդհանրություն, ոչ մի՝ ես, ոչ մի՝ ոչ մի։​Ջուրը կարողանում է տեղ հասնել ծաղկիցողունի միջով, աստղը՝ առվի խոխոջն ի վար,իսկ ագռավի թեւերից ճերմակ մուր է թափվումանպարագիծ ցավի ու դաշտերի վրա։​Օդն ամենուրեք կոշտացել է ու կուլ չի գնում։ Չը-մոռանաք, ձկներ, որ աներեւույթ մի ուռկանմիշտ կախված է ջրերի մեջ։ Մի՛ ծնվեք։