Մենարան Վարդան Հակոբյան

Տխուր խրոնիկա

Վարդան Հակոբյան

Ո՞վ է, դահուկներ է հագել, վերցրել հենաձողեր,շորերը հագին՝ մի լավ լողացել բենզինով (ասում են՝ լավկռվող էր), լուցկու պստիկ բոցն առել իր վրա եւ, Քիրսից,մնացեք բարով, շեշտակի իջնող լանջերն ի վարգահավիժում է։ Ոչ ոք չի իմանում՝ ինչու էայդպես վարվել։ Եվ ասում են՝ ինքն էլ չէր իմանում։​Բոզունց Բարիշկան, որպես բողոքի խիստ տարածված ցույց՝հարյուր տարվա ամուսնուն չսիրելու (գիշերները հարբած է տուն գալիս),հինգերորդ հարկի պատուհանից՝ որտեղ մի քանի աչք ապակի ջարդված էր,իրեն նետել է (Հաղթանակի կամուրջը մոդայից ընկել է)։ Հիմա ամեն ինչ արդենխաղաղվել է, եւ հարեւանի կատուն, որ միշտ էլ փաղաքշական էր,տիկին մեռյալի մայթին թողած արյան վերջին հետքերն է լիզում։​Իսկ, ահա, Ենոքը, քանի որ պարանը կարճ էր,չկախվեց, կանգնել է ծառի տակ ու տխուր հետեւում է անցնողկանանց ասես հանկարծակի ընդգծված մանրամասներին,որոնք մինչ այդ երբեք, զարմանալի է, չէր նկատել,​եւ ինքն իր աչքերին ազատություն է նվիրել՝մահապարտին տրվող վերջին ծխախոտի իրավունքով։​«Հա՛, հա՛, հա՛, Գարուշ, Գարուշ, քո չունեցած խելքը իմը լիներ»։«Գարուշ, արի ինձ մի լավ ուզիր»։ «Ե՞րբ ես պսակվելու, Գարուշ»։​Մինչդեռ Գարուշը՝ կարմիր պղպեղների շարանուկը պարանոցից կախ,ծտի ձեն չլսած պատգամներ է արձակում չորս կողմի վրա՝ժողովուրդ, ինչ մի չհասկանալու բան է, որ ոչ ոք չի իմանում,ինքնասպանության ամենաքաղաքակիրթ ձեւը, դա ապրելն է։