Մենարան Վարդան Հակոբյան

Գժանոցի օդը՝ որպես փորձանյութ

Վարդան Հակոբյան

Ես քեզանից միշտ շնորհակալ եմ, թեպետ ինքնս էլ չգիտեմ՝ ինչու։ Իրոնիա - ահա իմ աչքերն ու իմ շնչառությունը։Բառերի մուտացիա։ Լուսանցքներում բարձրանում են ցավի պաշարներն ու լույսի բուրգերը։ Եվնեոնյան լույսով քարտեզագրված էոչ միայն տարածությունը, այլ նաեւժամանակը, բնականաբար՝ եւ երկիրն ամբողջ, այնպես որ՝ընտրիր վայրը եւ ժամը՝ մի երկրորդ անգամ աշխարհ գալու, սակայնարդեն՝ քո աստվածությունում։ Հոգեւոր անվտանգություն,գործադիր տագնապ։ Հայացքների քիմիա։Քամին նժույգների պլպլացող աչքերը ցրում է երկնքով մեկ եւ«մի լեհ քահանա», Կոպեռնիկոս անունով, աստղերը հանումգրպանից ու ցանում է տիեզերքում՝ որպես արեւածաղկի սերմեր։Այդքան սիրալիր ու հարթ մի եղեք, օտար ճամփաներ, այլապեսինձ սպանում է կարոտը մեր քարքարոտ ու չոր հանդերի, ուրմեծ-մեծ սարերի ստվերներն առած իրենց շալակին, հոժարակամ տանում են փոքրիկ ժայռերն ու բլուրները։Արտույտի թեւից ընկած երկինքն անհետանում է հորձանուտում գետի։Առասություն անտիկ։ Բոլոր ժամանակները ենթադրում են ետընթաց, սակայն,առանց այն սիրո, որտանում են իրենց հետ։ Թեեւ, համաձայն եմ, աչքերը չեն ծերանում, թեեւ, համաձայն եմ՝ տխուր կլիներ առանց տխրության, եւկլիներ աներգ՝ ծորակներով բերման ենթարկված ջրի նման։(Թուխպը սոսնձի պես կպել է սարին։ Եխծունտակի բոստանիցդուրս է գալիս մայրս՝ լոբու կանաչ մի տերեւ ծամի վրա)։Հասու եմ ձայնին դելփյանգուշակուհու եւ միտք չունեմ Հալիսն անցնելու։ Դրսում քայլող աղջիկներն իրենցով սաստիկգեղեցկացնում են իմ պատուհանը, որով ես անվերջ նայում եմ դուրս։ Ի դեպ, այդպես էլ ես չհասկացա, թե կիսավեր վանքերում ինչու են միմիայն թզենիներ աճում։ Արյունն ուզում է իրենով ճշտել, թե դեպի ուր են լողում երազները։Ժոզեֆինան փրկեց Նապոլեոնին։ Ժոզեֆինան կործանեց Նապոլեոնին։ Կրկնակի փակեք հոգեբուժարանի դռներն ու պատուհանները, որՄարկոնին՝ փորձերի համար հանկարծ չօգտվի... օդից։ Իսկհասնել-չհասնելը զուտ հորինվածք է, գուցե եւ մի քիչ՝ ճշգրիտ-տիեզերական,գուցե եւ մի քիչ՝ ճշմարիտ-գեղարվեստական։