Մենարան Վարդան Հակոբյան

Ինչ են շշնջում ժամացույցի սլաքները

Վարդան Հակոբյան

Արեւը դժգունել է նշանի ետ վերադարձվածմատանու նման։​Քամիները մեկ-մեկու կոկորդ են կրծում՝ աշնան տերեւներն իրարից խլելու համար։ Եվ ձեռ առնող քամուցիր քնձռնոտ պոչը մի կերպ խլած շունըշտապում է մտնել ինքն էլ չգիտե, թե որտեղ։​Երկինքը սեւ գիշանգղի պես թռչում է՝ մանկու-թյանս Մեծ քարն առած մագիլների մեջ։ Միտքըպատուհասվում է բառերում։ Իրար շարունակող ծառերըկազմում են մի համառոտնախադասություն, որտեղենթական՝ լուսինը, բացակայում է հարգելի պատճառով, քանի որ գիշերը դեռ զարմանալի հեռու է։​Տեղ չեն հասնում այն ուղիները, որոնքընթանում են ժամացույցի սլաքներով կանխանշված ուղղությամբ։Ես նորից փորձեցի բարձրանալ Արփագետուկի սարը, բայց,ավա՜ղ, հանկարծ նկատեցի, որ այն ոչ ամպերի մեջ է, ոչ կապույտի,համբարձվել է, գուցե, երկինք։