Մենարան Վարդան Հակոբյան

Ոչ մի «այո» եւ ոչ մի «ոչ»

Վարդան Հակոբյան

Ես ոչ մեկի «ոչ»-ի հետ համաձայն չեմ,եւ համաձայն չեմ ոչ մեկի «այո»-ի հետ, ես ունեմ իմ «այո»-ն ու «ոչ»-ը,որոնց «միացողն» ինքն իրեն ոչնչացնում է։ Քսենոֆոնի եւ Պլատոնի անհամաձայնությունըՍոկրատեսի փայլուն հաղթանակն է։​Զորություն է պարտքը, որ սնում էհոգին։ Զոհյալները մշտապես մասնակցում եներկնքի եւ երկրիհաղորդակցությանը՝տեսադաշտում ունենալով թեկուզ մի ծաղիկ կամ աստղ։Եվ կախյալ դառնում է միմիայն նա, ումից կախվում են։​Պատերամզը հավերժորեն ներկա է։ «Ղարաբաղի հորովել»-ին,խնդրում եմ, Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանտալ՝ արցախյան գոյամարտում ունեցած անուրանալիծառայությունների համար, որովհետեւ բոլոր հերոսությունները սերվում են միայն երգից, իսկ խոսքը, ինչպես ասում են, չի մեռնում, եթե, չի ծնվում մեռած։​Անցյալի հետ կռիվ չի տալիս ճշմարիտ ճանապարհը,չէ ո՞ր ամեն լավի երաշխավորն ապագան է։ Էկլեկտիկքարեր՝ ներդաշնակություն, ով պիտի գա՝ փրկելու ծիրանիները՝ «ծիրանի» մակդիրներից,որոնց տակ ավելի շատ «ոչ ծիրանի»-ն է։ Երկիրը պահելու շատ ճանապարհներ կան, բայց ամենաուղիղը՝ այն չկորցնելն է։