Մենարան Վարդան Հակոբյան

Փլուզում

Վարդան Հակոբյան

Բուրժուական հովերով սնված, լրտեսատիպ մի քամի՝Սանկտ-Պետերբուրգի բանվորական թաղամասերից մեկում,դավադրաբար թռցրեցՎ. Ի. Լենինի գլխարկը,որը նա միշտ պահում էրոչ թե գլխին, այլ աջ ձեռքում ամուր սեղմած, իսկ ձախով ցույց էր տալիս ժողովրդի անշեղ ճանապարհը։​«Կեցցե բոլշեւիզմը, կորչի մենշեւիզմը», «Կեցցե կոմունիզմը», «Կեցցե ժողովուրդների հայր...», «Կեցցե»... տեսնես մինչեւ Լենինը «Կեցցե»-ներ եղել են, արդյոք, աշխարհում, թե դրանք եւս հիմնադրվել են Մեծ Առաջնորդի կողմից։ ​Օրը սուզվում է դեպի հատակները։ Տղմուտ է։Քաղաքական ռինգում ջարդված ծանր քաշայինիքթին իջնում է, զինվորական ուղղաթիռի նման,զոլավոր կանաչով ներկված մի մոծակ, օդանավակայանից դուրս,հարկադիր վայրէջքի ծանր պայմաններում։​Հորիզոնում կուտակված ամպերը խտացել են խիստ եւ գրեթե չեն շարժվում՝երակների մեջ հանկարծամահ եղած սեւ արյան նման։