Մենարան Վարդան Հակոբյան

«Միսս Արցախ»

Վարդան Հակոբյան

Արցունքի մեջ օդ չկա, հետեւապես նրանումձկներ չեն աճում։ Դու կարող եսինչ որ բանի մասին ճչալ կամգուցե խոսել շշուկով՝ հարգելով ամայությունը կուսական վայրերի։​(Ի դեպ, պոեզիան անհաղթահարելի,անընդգրկելի մի երեւույթ է, որ թույլչի տա ոչ մի պոետի՝ մեծ լինել)։​Ճերմակ ու փոքրիկ գետաքարերի մեջ՝ջրի հատակում, ժամերով հաշվելկարելի է ընկույզի ու կարմիր մասուրիհատիկները։ Իսկ խնձորները հովիթեթեւ շարժումից ընկնում ճյուղերից, թեքլանջերն ի վար գլորվելով այստեղ-այնտեղ,այնքան հեռու են գնում, որ հնարավոր չէ մատնել արդեն խնձորենու տեղը։​Մի հավք վաղ առավոտից երկնքում է։ Իսկ Էքզյուպերին միշտ գնում է այնտեղ, ուր ինքը մաքուր է։​Քարերի, ծաղիկների ու թիթեռներիհասարակությունը վերցրել է ամբողջդաշտը, եւ արեւը աննահանջ «քշում» էիր կարմիր ու սեւ ձիերը։ Անդրե Մորուան՝հագին եգիպտական փարավոնի զգեստներ, իմ խենթ ապուպապերի շառավիղ Ակուփի հետ,ընդունում է շքերթը լույսի եւ հասուն սիրո,գույների մրցույթն աշնան՝ «Միսս Արցախ»,ապա, ով գիտե, գուցե եւ՝ «Միսս Արեւելք»։​Հավքը տերեւի հետ իջնում էխոտերի վրա, իսկառուն ամբողջովին ծածկված է աշունով։