Մենարան Վարդան Հակոբյան

Գարուն-3

Վարդան Հակոբյան

Թրի դեմ՝ գրիչ... Պ. Սեւակ​Քարից ելնում են, քարից հառնում ենմեր սուրբ-սրբենի, մեր լույս ծիլերը.մենք ծիլերով ենք ելել թրի դեմ,ծիլերն են եղել միշտ մեր սրերը։​Քարից ելնում են, քարից հառնում ենմեր սուրբ-սրբենի, մեր լույս գրերը.գրելով ենք մենք ելել թրի դեմ,գրերն են եղել միշտ մեր սրերը։​Հայոց ծիլերին պարտություն չկա,պարտություն չկա հայոց գրերին.գրերի շուրթին հավերժի շունչ կա,սրերի մահ կա շուրթին ծիլերի։