Մենարան Վարդան Հակոբյան

Հավատի մոմեր

Վարդան Հակոբյան

Համո Սահյանին​Վազում եմ ամենքիդ ետեւից,ձեր ցավով վառվում եմ ես անգամ,սակայն դուք ապրում եք առանց ինձ,չգիտեք նույնիսկ՝ կամ թե չկամ։​Տարվում եմ մի փոքրիկ ժպիտով,պարզում եմ ձեզ ե՛ւ սիրտ, ե՛ւ հոգի...Խնդում եք, խաբում եք ինձ հերթով,նման եք ամենքդ ամենքիդ։​Գնում եմ իմ ճամփով անհատնում՝չպարզած գաղտնիքն աշխարհի...Եվ էլի գալիս եմ, ձեզ գտնում,եւ էլի հավատում ամենքիդ։