Ուխտ
Վարդան Հակոբյան
(Երեւանում)Չեմ նստում ոչ միմեքենա, ինձ չեմ զրկում փողոցովքայլելուբախտից.հանում եմ անգամ իմ կոշիկներըու բոբիկ քայլումքո փողոցներով։Ես իմ աչքերով խմում եմ անուշծառերդ,քարդ, երկինքդ,վարդդ,իմացած ճամփաս նորից հարցնումպատահած մարդուն,միայն թե խոսեմու խոսեցնեմ,բարբառդ լսեմ։Կանգնում եմ, ապա, Չարենցիարթունհուշարձանի մոտ.«Տեսա Արցախում ուրիշ սիրով ենիմ հորը սիրում։ Անահիտ Չարենց»։Ես ինձ տալիս եմ քո փողոցներին,պողոտաներին,որ ճառագումն են Մասյաց արեւիեւ իմ չիմացածճամփով էլ այնպես վստա՛հ եմ քայլում։Ես շատ եմ ուզում մոլորվել,«կորչել» քո հին թաղերում,քո նոր թաղերում,մի տեղ կանգնելով - ճակատս հպելպատահած շենքի վարդագույն քարին,ինչպես կարող եմճակատս հպելինքս իմ... խոհին, կամ գուցե՝ երգին։Տարված գնալիս,հանկարծ դիպչում եմ ինչ-որ աղջկաեւ խոսքը նրա մեղմ կշտամբանքի(թե «հայհոյանք» էլ լիներ՝ հոժար եմ)ես ընդունում եմժպիտով, սիրովու շշնջում եմ.- Մի քիչ էլ խոսեք...Ապա փողոցում, տղաների հետ՝ յոթ-ութ տարեկան,ես իմ մանկության հաշվին խաղում եմմի քանի վայրկյան...Իսկ երբ լույսերն են վառվում շենքերում ու փողոցներում,մի հին այգու մեջքաշվում մի անկյուն(աղջիկ ու տղա վաղ են գրավելնստարանները)ու հեռու՜-հեռու դարերի հոգուց(ընդհուպ՝ Վարդանանց կռվի օրերը)ես լաց եմ լինումմի տխուր լացով,ես լաց եմ լինումմի զվարթ լացով,մի անլացլացով... Շիրազի տված իմ անվան միջից,զանգերի միջից Սարդարապատի։Հետո խաղաղված երբ ես գալիս եմ,վերադառնում եմ կեսիս՝ Ղարաբաղ,հայրս բերկրում է՝ ամենասիրածիր գուրգուրանքով.- Եկա՞ր...շան տղա՜...Իսկ հետո մերոնք թափվում են գլխիս.- Սարդարապատի զանգը լսեցի՞ր...- Ծիծեռնակաբերդ գնացի՞ր, արդյոք...- Գառնի-Գեղարդում հասցրի՞ր լինել... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .- Եվ ավարտ չունի ճանապարհն ուխտի։