Մենարան Վարդան Հակոբյան

Վազում են պահերը

Վարդան Հակոբյան

Վազում են պահերը։Եվ քամին նրանց շրջապտույտի մեջքանդակված ծառ է,դեռ տերեւաթափ չեղած օրերումօրորում է մեր երազները թեժ։Վազում է եւ սիրտը։Եվ աղջիկը խենթ հուզումների մեջվարար անձրեւ է,որ դեռ ծաղկաթափ չեղած դաշտերումցրում է ամռան կարոտներ, երգեր։Ճամփեքին ես եմ։Ես կյանք-աղջկա ծոցից հանում եմշիկացած պողեր,որ դեռ ոչ ոքի երբեք չեն այրելու շաղ եմ տալիս իմ արյան վարար,իմ արյան անզուսպ եռք ու հոսքի մեջ։Արյունս ծաղկում է։Վազող պահերը, սիրտը, անձրեւըիմ անվան մեջ են,եւ իմ ուսերին բուսնում են ձեռքեր՝բյուր ու բյուրավոր, անթիվ, անհամար,բայց միեւնույն է՝ ինձ չեն հերիքում,երբ... ձեռք եմ բռնում,ինձ չեն հերիքում,աշխարհի լավը գրկելու համար։Վազում են դարերը։