Մենարան Վարդան Հակոբյան

Փրկություն

Վարդան Հակոբյան

Լեռը մոռացել է իմ անունըեւ հիմա փորձում է վերհիշել։Ու մտածմունքիցլեռան փեշերին արեւ է ծաղկում,լեռան փեշերին ջրիկ է վարգում,լեռան փեշերին խաղում են ձիեր։Ձորը մոռացել է իմ անունըեւ հիմա փորձում է վերհիշել։ՈՒ մտածմունքիցձորի խորքերից լույս է առվակվում,ձորի խորքերից ելնում են վարդեր,ձորի խորքերից երգում են հավքեր։Ճամփան մոռացել է իմ անունըեւ հիմա փորձում է վերհիշել։ՈՒ մտածմունքիցճամփին զարթնում են հարության քայլեր,ճամփին բացվում են հեռավոր օրեր,ճամփին թախծում են չմեռնող սերեր։Տունը մոռացել է իմ անունըեւ հիմա փորձում է վերհիշել։ՈՒ մտածմունքից դարձս դառնում է տան համար բաց դուռ,դարձս դառնում է տան համար երազ,երազը իմ դեմ ծաղիկ է բացում...Վերադառնում է անունս հողին,հողից թարմերամ շիվեր են ելնում։