Բավականին պարզ ու անաղարտ են
Վարդան Հակոբյան
Բավականին պարզ ու անաղարտ ենայս ծաղիկները,դերասանություն չանելու համար -գոնե այն պահին, երբ որ լալիս են.իսկ ծիծաղելիս, ինչպես ասում են,ընդառաջ կերթան արեգակներին...Այս ծաղիկնե՜րը...Նրանք ուզում են մի օր դուրս ելնելծաղկամաններից,իրենց հարազատ վայրերում շրջել,իրենց հարազատ քարերում շրջել,վայրի աղբյուրի ջրերով թրջվելեւ կայծակների ճայթյունները շեկտեսնել ու լսել ո՛չ պատուհանից...Ես սարսռում եմ նրանց հայացքից,երբ ինձ նայում են... Այնպե՜ս են նայում,ինչպես, որ ասենք, ծաղկի ամանին։Էլ վե՛րջ։ Ջարդում եմ ծաղկամաններըեւ ծաղիկներին ինձ հետ դաշտ տանում։