Մենարան Վարդան Հակոբյան

Մանկության հյուրը

Վարդան Հակոբյան

Այսօր հյուրն ես դու քո մանկության։Վայրի, մամռաթաց աղբյուրի ակումտերեւ առ տերեւ,ծաղիկ առ ծաղիկեւ խոտ առ ծղոտ ի մի հավաքվածանտառի դեռ թարմ համեմունքներումշուրթերդ տեղ են բացում համբույրի.Դու համբուրվում ես մանկությանդ հետ։Ի՜նչ անուշ օր է։Խոնարհ ըմպում եսգարնան հովերով տարված աշունըու լուռ համարյա,խոսք չգտնելով, քաշվում ես մի կողմ։Որտեղից որտեղ ահա մի թռչնակ,Որին խաբում էաղբյուրի ակում բեկված ծղոտը՝ շող ձեւանալով,գալիսաներկյուղ, հպարտ, անարգել,զույգ ոտիկներով կանգնում ակի մեջ,մի կտուց ջրով երկինքը օրհնումեւ ապա խավոտ կուրծքն է լվանումխայտանքով թեթեւ։Քո մանկությունը շոյում է նրան,իսկ երբ ինքդ ես փորձում մոտենալ կարոտով անհուն,հավքը վախեցածոստնում է, թռչում...Դու ծերանալուց չէիր վախենում,դրանից էիր վախենում, ահա՛...